-
07.12.2020|
23:02
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։Նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:
-
07.12.2020|
23:01
Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։ Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել:
-
07.12.2020|
22:45
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծումա ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
-
07.12.2020|
22:41
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։
-
07.12.2020|
22:40
Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին։ Լրագրողները ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությունից էին։
-
07.12.2020|
22:38
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին կքննարկի ռազմական դրությունը չեղարկելու նախագահի հրամանագիրը։ Իլհամ Ալիևի հրամանագրով ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվի դեկտեմբերի 12-ին՝ 00։00-ին:
-
07.12.2020|
13:07
Ըստ հունական լրատվամիջոցների` Միջեկրական ծովի արևելյան հատվածում լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական և եգիպտական հածանավերի միջև, հայտնում է almasdarnews.com -ը:
-
07.12.2020|
12:56
Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները:
-
07.12.2020|
09:36
2886 սպանված, 100 անհայտ կորած, 1 245 վիրավոր շարունակում է բուժումը հոսպիտալներում՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 3-ին:
-
06.12.2020|
13:46
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ:
AddThis Button END -->